21.04.2020 13:53

Իտալիայում կորոնավիրուսը նահանջում է

Իտալիայում կորոնավիրուսը նահանջում է

Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 2,5 միլիոնի։

Ամենաշատ վարակակիրներն ու մահերը ԱՄՆ-ում են (գրեթե 787 հազար և 42,3 հազար՝ համապատասխանաբար)։

Իսկ Եվրոպայում մահերի թվով առաջատարը առայժմ շարունակում է մնալ Իտալիան․ այստեղ Covid-19-ից մահացել է 24 հազար մարդ։

Ի դեպ, երկուշաբթի իտալական իշխանությունները հայտնել են, որ երկրում առաջին անգամ նվազել է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը (նախորդ օրվանից 20 տոկոսով պակաս հիվանդներ)։ Պաշտոնյաները դա լավ նշան են համարում։

Ֆրանսիան, Իտալիայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից հետո, չորրորդ տեղում է այն երկրների շարքում, որտեղ կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 20 հազարից։ Այս մահերի ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում ծերանոցներին։

Փոխանցում է BBC-ն։