21.04.2020 14:02

Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթը

Թրամփը մտադիր է ժամանակավորապես կասեցնել ներգաղթը

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրամանագիր ստորագրել ԱՄՆ ներգաղթը ժամանակավորապես կասեցնելու մասին։

Իր Twitter-ում նա գրել է, որ այդ որոշումն ինքը կայացրել է «անտեսանելի թշնամու հարձակման պատճառով» (նա այդպես է անվանում կորոնավիրուսը), ինչպես նաև՝ «մեր հրաշալի ամերիկյան քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով»։

Սոցցանցում Թրամփի այս գրառումը հայտնվել է երկուշաբթի ուշ երեկոյան։ Նախագահը չի նշել, թե հատկապես երբ է նման հրամանագիր արձակելու, և մինչև երբ են գործելու այդ սահմանափակումները, նա նաև իր որոշման առթիվ այլ պարզաբանումներ չի տվել։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ-ը Մեքսիկայից և Կանադայից թույլ է տալիս մուտքն իր երկիր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այդ սահմանափակումները գործելու են մինչև մայիսի կեսերը։ Էական սահմանափակումներ են գործում նաև եվրոպական երկրներից և Չինաստանից ԱՄՆ տարածք մուտք գործելու նկատմամբ, սակայն երկիր կարող են ժամանել ժամանակավոր աշխատանքային վիզաներ ունեցողները, ուսանողները և գործարարները։

Փոխանցում է BBC-ն։