21.04.2020 14:10

Ռուսաստան․ Վիրտուալ ցույցեր՝ իրական համավարակի ֆոնին

Ռուսաստան․ Վիրտուալ ցույցեր՝ իրական համավարակի ֆոնին

«Կամ կարանտինը հանեք, կամ լիակատար սահմանափակումներ մտցրեք»․ այս կարգախոսով  ամբողջ Ռուսաստանով մեկ սոցցանցերում վիրտուալ հանրահավաքներ ու ցույցեր են տեղի ունենում։

Մարդիկ դժգոհ են կարանտինի կազմակերպումից, նաև նրանից, որ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ոչ աշխատանքային հայտարարված ամսվա ընթացքում շատերը մնացել են առանց աշխատավարձի։

Ի դեպ, Հյուսիսային Կովկասում կարանտինի դեմ հանրահավաքը դուրս է եկել վիրտուալ շրջանակներից։

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում մի քանի հարյուր տեղացիներ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ կարանտինի։ Ակցիան նախաձեռնել է օպերային երգիչ Վադիմ Չելդիևը, որը չի հավատում, թե կորոնավիրուսն իրականում գոյություն ունի։ Երեկոյան կողմ հանրահավաքը վերածվել է ոստիկանության հետ բախումների։

Փոխանցում է BBC-ն։