21.04.2020 14:19

ԱՀԿ․ «Պետք է վերահսկողության տակ պահել վարակի տարածումը»

ԱՀԿ․ «Պետք է վերահսկողության տակ պահել վարակի տարածումը»

Covid-19- համավարակի սկսվելուց ի վեր Եվրամիությունում, որի երկրները, մասնավորապես՝ Իտալիան, ապա՝ Իսպանիան և Ֆրանսիան, դարձան այդ աշխարհամասում կորոնավիրուսի տարածման օջախները, մահացել է ավելի քան հարյուր երեք հազարից ավելի մարդ։

Սակայն նշվում է, որ այդ պետություններում կարանտին մտցնելուց հետո մահվան դեպքերը եվրոպական երկրներում կրկնակի պակասեցին․ ապրիլի 4-ին արձանագրվել է 5 181 դեպք, երկու շաբաթ անց՝ 2 683-ը։

Ամենավարակված երեք երկրներում նվազում է նաև նոր վարակվածների թիվը։

Այդ երկրների իշխանությունները, վիճակագրությունը գնահատելով զգուշավոր լավատեսությամբ, այնուհանդերձ՝ ընդգծում են, որ նախկին կյանքին արագ վերադառնալ հնարավոր չի լինի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաձայն է այդ գնահատականներին։

«Այս պահին վարակվածների թվի նվազումը չի նշանակում, թե համաճարակն ավարտվել է, նախկինի պես՝ ջանքեր են պահանջվում թե՛ մարդկանցից, թե՛ ազգերից, թե՛ իշխանություններից և թե՛ բժիշկներից։ Առաջնահերթությունը՝ վիրուսի տարածումը վերահսկողության տակ պահելն է»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Փոխանցում է euronews-ը։