21.04.2020 14:30

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 5 642 դեպք

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 5 642 դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում, Роспотребнадзор-ի հաղորդած տվյալների համաձայն, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 5 642 դեպք, դրանցից 2 567-ը (45,5 %-ը)՝ առանց հիվանդության կլինիկական նշանների։

Ապրիլի 20-ի պաշտոնական տվյալներով՝ երկրում արձանագրվել է 52 763 հիվանդ՝ 85 շրջաններում, առողջացած պացիենտների թիվը 3 873 է։

Վերջին օրվա ընթացքում մահացել է 51 մարդ, դրանցից 29-ը՝ Մոսկվայում։

Ամբողջ ընթացքում կորոնավիրուսից Ռուսաստանում մահացել է 456 մարդ։

Փոխանցում է euronews-ը։