21.04.2020 14:35

Ունենք հաստատված 62 նոր դեպք, 2 քաղաքացիներ են մահացել

Ունենք հաստատված 62 նոր դեպք, 2 քաղաքացիներ են մահացել

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հայաստանում վերջին տվյալներով ունենք կորոնավիրուսի հաստատված նոր 62 դեպք:

Մինչ այժմ հաստատված դեպքերի քանակը 1401 է:

Ապաքինվել է եւս 29 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը 609 է:

Այս պահին բուժում է ստանում 768 մարդ:

Մինչ այժմ իրականացվել է 13 հազար 929 թեսթավորում:

Մահացել են 2 քաղաքացիներ. 65 եւ 88 տարեկան կանայք: Նրանց մոտ հաստատված է եղել կորոնավիրուսի վարակը, ինչպես նաեւ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ:

Մահացածների ընդհանուր թիվը 24 է: