21.04.2020 15:08

Կիմ Չեն Ինը արդեն տասն օր է՝ հանրությանը չի ներկայանում

Կիմ Չեն Ինը արդեն տասն օր է՝ հանրությանը չի ներկայանում

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է սրտի վիրահատության ենթարկվելուց հետո ԿԺԴՀ պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի առողջական վիճակի վերաբերյալ  հետախուզական տվյալները։

Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրին։

Այդ տվյալների համաձայն՝ վերջին անգամ Կիմը հանրությանն է ներկայացել ապրիլի 11-ին և դրանից հետո բաց է թողել մի քանի կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ տարիներ ի վեր՝ առաջին անգամ՝ Արեգակի պալատում Կիմ Իր Չենի ծննդյան տարեդարձի տոնակատարությունը։

Մինչդեռ Հարավային Կորեայում նշել են, որ ԿԺԴՀ-ում անսովոր ակտիվություն չի նկատվում, ինչը կարող էր վկայել պետության առաջին դեմքի առողջության հետ կապված խնդիրների մասին։

Փոխանցում է euronews-ը։