21.04.2020 15:51

Էրդողանը պնդում է, որ Դամասկոսը «սաստկացրել է ագրեսիան» Իդլիբ նահանգում

Էրդողանը պնդում է, որ Դամասկոսը «սաստկացրել է ագրեսիան» Իդլիբ նահանգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Սիրիայի կառավարական բանակը «սաստկացրել է ագրեսիան» Իդլիբ նահանգում։

«Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը սաստկացրել է ագրեսիան Իդլիբ նահանգում։ Եթե ռեժիմը շարունակի գործել այդ կերպ, ապա նա դրա դիմաց կվճարի շատ մեծ կորուստներով»,- ասել է նա։

Էրդողանը հայտարարել է , որ մտադիր է «հակահարված հասցնել ագրեսիվ գործողություններին՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի հետ մարտի 5-ին ձեռք բերված պայմանավորվածություններին»։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան «մտադիր չէ հանդուրժել կասկածելի կազմակերպությունների գործողությունները, որոնք սադրանքներ են իրականացնում՝ Իդլիբում կրակի դադարեցման ռեժիմը խախտելու նպատակով»։

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավելի վաղ հայտարարել է, թե Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում մերկացնում են Անկարայի զավթողական նկրտումները։

Փոխանցում է tass.ru-ն։