21.04.2020 17:02

ԶԼՄ․ Նեթանյահուն և Գանցը կառավարական դաշինք կստեղծեն

ԶԼՄ․ Նեթանյահուն և Գանցը կառավարական դաշինք կստեղծեն

«Լիկուդ» կուսակցության առաջնրդ և Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն և «Կախոլ-Լավան» կուսակցության ղեկավար և Կնեսետի խոսնակ Բենի Գանցը երկուշաբթի համաձայնագիր են ստորագրել մարտի 2-ի ընտրությունների արդյունքներով կառավարական դաշինք ստեղծելու մասին։

Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Նեթանյահուն վարչապետ կլինի առաջին մեկուկես տարին, որից հետո ռոտացիայի շրջանակներում կառավարության ղեկավարի պորտֆելը կփոխանցվի Գանցին։

Փոխանցում է tass.ru-ն։