22.04.2020 19:33

Սաակաշվիլին խոստացել է օգնել Վրաստանին՝ իր գործերով դատաքննությունը հետաձգելու դիմաց

Սաակաշվիլին խոստացել է օգնել Վրաստանին՝ իր գործերով դատաքննությունը հետաձգելու դիմաց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրաց իշխանություններին առաջարկել է մինչև աշուն հետաձգել իր դեմ քրեական գործերի դատաքննությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում 5,5 մլրդ դոլար օգնության դիմաց։

«Բոլոր իրավաբանական վեճերը անհրաժեշտ է թողնել ապագայի համար և մինչև աշուն մորատորիում հայտարարել․․․ Երաշխավորում եմ, որ 5,5 մլրդ օգնություն կբերեմ՝ այնքան, որ հնարավոր կլինի փրկել երկրի տնտեսությունը»,- ասել է Սաակաշվիլին։

Նա հավելել է, որ այդ ծրագիրն իրականացնելու համար իշխանությունները պետք է իրեն նշանակեն Վրաստանի ղեկավարության ժամանակավոր պաշտոնական ներկայացուցիչը՝ արտասհմանյան օգնություն ստանալու հարցով։

Փոխանցում է gazeta.ru-ն։