23.04.2020 14:01

ԶԼՄ․ Իրանը հայրենական առաջին ռազմական արբանյակն է արձակել

ԶԼՄ․  Իրանը հայրենական առաջին ռազմական արբանյակն է արձակել

Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել է առաջին իրանական «Նուր» ռազմական արբանյակն արձակելու մասին, հաղորդել է Fox News-ը։

Երկրի կենտրոնական շրջանից արբանյակի հաջող արձակման մասին հաղորդել է նաև Իրանի պետական հեռուստատեսությունը։

Մի քանի ժամ անց այդ փաստը հաստատել է նաև ԱՄՆ-ը։ Տիեզերական տարածքի հսկողության 18-րդ էսկադրիլիայի  twitter-յան էջում հաղորդագրություն է հայտնվել Իրանի տարածքից արձակված նոր օբյեկտի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից անմիջապես հետո սոցցանցում գրել է, որ «ամերիկյան նավատորմին հրամայել է ոչնչացնել իրանական բոլոր ռազմանավերը, եթե դրանք խանգարեն մեր նավերին»։

ԱՄՆ նախագահի վարչակազմի և Պենտագոնի կարծիքով՝ հրթիռների արձակումը Իրանին օգնում է զարգացնել բալիստիկ հրթիռներ ստեղծելու իր ծրագիրը։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն Fox News-ի եթերում հայտարարել է, որ արբանյակի արձակումն անուղղակիորեն հաստատում է Իրանի տիեզերական նախագծերի ռազմական բնույթը։

Փոխանցում է BBC-ն։