23.04.2020 16:22

Զարիֆը Թրամփին խորհուրդ է տվել զբաղվել կորոնավիրուսով ԱՄՆ ԶՈՒ-ում, ոչ թե սպառնալ Իրանին

Զարիֆը Թրամփին խորհուրդ է տվել զբաղվել կորոնավիրուսով ԱՄՆ ԶՈՒ-ում,  ոչ թե սպառնալ Իրանին

Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հոգ տանի ամերիկյան զինված ուժերում կորոնավիրուսի տարածման խնդրին և չմտածի Պարից ծոցում իրավիճակի մասին, որի հետ Վաշինգտոնը ոչ մի կապ չունի։

Ըստ Զարիֆի՝ ԱՄՆ ԶՈՒ-ում Covid-19-ով վարակման 5 հազարից ավելի դեպք է արձանագրվել։

«Դոնալդ Թրամփը պետք է ուշադիր լինի նրանք կարիքների նկատմամբ, այլ ոչ թե այնպիսի սպառնալիքներ տեղա, որոնք դուր կգային Սադամ Հուսեյնի ահաբեկիչներին»,- Twitter-ում գրառել է նախարարը։

Զարիֆն իր գրառմանը կցել է նաև քարտեզի լուսանկար, որի վրա նշել է, թե Միացյալ Նահանգներն ինչքան հեռու է գտնվում Պարսից ծոցից։

Փոխանցում է gazeta.ru-ն։