25.04.2020 09:28

Կարլսենն ու Կարուանան խնդիրներ չունեցան

Կարլսենն ու Կարուանան խնդիրներ չունեցան

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի չորրորդ տուրի առաջին օրը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ չորս պարտիայում հաղթանակ տարավ 2,5։1,5 հաշվով (1 հաղթանակ, 3 ոչ ոքի)։

Օրվա մյուս դիմակայությունում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 3։1 հաշվով պարտության մատնեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ 

Մագնուս Կարլսենը 11 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում է Կարուանան՝ 8 միավոր։

Magnus Carlsen Invitational-ի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 3-ին։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։