25.04.2020 13:00

Վալվերդե. Հաղթելու համար պետք է հնարավորինս շատ վերահսկել գնդակը

Վալվերդե. Հաղթելու համար պետք է հնարավորինս շատ վերահսկել գնդակը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարծում է, որ ֆուտբոլային թիմերը հաղթանակի հասնելու համար պետք է հնարավորինս շատ վերահսկեն գնդակը:

«Շատ կարևոր է վերահսկել գնդակը: Այդպես դու կարող ես ավելի շատ գոլային պահեր ստեղծել: Այնուամենայնիվ, միայն գնդակի վերահսկումը բավարար չէ, պետք է կարողանալ նաև ճիշտ գրոհներ ձեռնարկել: 

Եթե թիմը ցանկանում է հաղթել, պետք է ագրեսիվ գործի ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2017-2020 թվականներին: