26.04.2020 13:58

Իսպանիայում մայիսի 2-ից թույլ կտան սպորտով զբաղվել և զբոսնել

Իսպանիայում մայիսի 2-ից թույլ կտան սպորտով զբաղվել և զբոսնել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում դրական դինամիկայի պահպանման դեպքում, արդեն մայիսի սկզբին մարդկանց կթույլատրվի փողոցներում զբոսնելն ու սպորտով զբաղվելը:

«Մտադիր ենք վերացնել որոշ սահմանափակումներ: Կարևոր է՝ բոլորը շարունակեն հետևել կանոններին: Կարևոր է թշնամուն չթերագնահատելը: Պետք է ամեն ինչ առավելագույնս զգուշությամբ անել: 

Եթե իրավիճակը շարունակի բարենպաստ մնալ, մայիսի 2-ից հնարավոր կլինի զբաղվել սպորտով և զբոսնել: Վարակի տարածման բացակայության դեպքում կլինեն նոր չեղարկումներ»,- Սանչեսի խոսքերն է փոխանցում Marca-ն: