27.04.2020 09:00

Մագնուս Կարլսենի եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտությունները

Մագնուս Կարլսենի եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտությունները

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի 5-րդ տուրի առաջին օրը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ պարտություն կրեց չորս պարտիայում՝ 1,5։2,5։ Կարլսենը երկրորդ պարտիայում պարտվեց սպիտակ ֆիգուրներով։ Մյուս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի մրցակիցը  իրանցի Ալիռեզա Ֆիրուջան էր, որն էլ առավելության հասավ նույն հաշվով՝ 2,5։1,5։ 

Մագնուս Կարլսենը 11 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում է ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 10 միավոր։