27.04.2020 10:00

Գերմանիայի ոստիկանությունը դեմ է Բունդեսլիգայի մրցաշրջանի վերսկսմանը

Գերմանիայի ոստիկանությունը դեմ է Բունդեսլիգայի մրցաշրջանի վերսկսմանը

Գերմանիայի ոստիկանության միությունը դեմ է ֆուտբոլի Բունդեսլիգայի մրցաշրջանի վերսկսմանը՝ մտավախություն ունենալով, որ ստադիոններից դուրս կարող է ստեղծվել անկառավարելի իրավիճակ, եթե երկրպագուները չհետեւեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կիրառվող տեղաշարժի, հավաքների սահմանափակումներին։

«Մենք դեմ չենք ֆուտբոլային հանդիպումներին, բայց պետք չէ մոռանալ, թե ինչ վիճակում ենք գտնվում։ Պետք է առաջնության վերսկսման հստակ ծրագիր ներկայացնել։

Հիմա տպավորություն է, որ հաշվի չեն առնում բոլոր հնարավոր խնդիրները։ Կարելի է վերահսկել իրավիճակը ստադիոնների ներսում, բայց դա չի վերաբերում հարակից տարածքներին։

Երկրպագուներին պետք է արգելված լինի հավաքվել որեւէ վայրում։ Պանդեմիայի ժամանակ դա անպատասխանատու կլինի։ Ոստիկանությունը ստիպված կլինի անվտանգության միջոցառումներ ձեռնարկել հանրային տարածքներում»,- Գերմանիայի ոստիկանության միության փոխնախագահ Յորգ Ռադեկի խոսքը մեջբերում է Frankfurter Allgemeine-ն։

Գերմանիայի ֆուտբոլային թիմերն արդեն վերսկսել են մարզումները, իսկ մրցաշրջանի վերսկսումը սպասվում է մայիսին։