27.04.2020 12:00

Չիրո Իմոբիլե․ «Սեւիլիայում» հասկացա, որ Ունաի Էմերին ոչինչ չի հասկանում

Չիրո Իմոբիլե․ «Սեւիլիայում» հասկացա, որ Ունաի Էմերին ոչինչ չի հասկանում

Իտալական «Լացիոյի» 30-ամյա հարձակվող Չիրո Իմոբիլեն բացասական է արտահայտվել իսպանացի մարզիչ Ունաի Էմերիի մասին, որի ղեկավարությամբ հանդես է եկել իսպանական «Սեւիլիայում»։

«Ես ինձ հարմարավետ չէի զգում «Սեւիլիայում», ինձ քիչ էին տալիս հնարավորություն։ Ես ցանկանում էի հեռանալ հունվարին, բայց Էմերին խնդրեց մնալ թիմում։ Ես դուրս եկա խաղադաշտ, երկու գոլ խփեցի, բայց հետո ինձ փոխարինեցին։ Այդ ժամանակ ես հասկացա, որ Էմերին ոչինչ չի հասկանում։

Ես ցանկանում էի ամեն գնով խաղալ «Լացիոյում»։ Ես անմիջապես ինձ հրաշալի զգացի, հավանեցի թիմը եւ մարզիչին։ Այստեղ չարեցի այն սխալը, որը թույլ էի տվել Դորտմունդի «Բորուսիայում»։ Այնտեղ ես զգում էի պատասխանատվություն, իսկ Հռոմում նախընտրեցի չմտածել այդ մասին»,- իտալացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է El Desmarque-ը։

Իմոբիլեն «Սեւիլիայում» հանդես է եկել 2015-2016 թվականների մրցաշրջանի առաջին կեսում, մասնակցել է 15 հանդիպման, խփել 4 գոլ։