27.04.2020 14:28

Սասակաշվիլին վստահ է, որ Գերագույն ռադան բավարար քվե կտա իրեն

Սասակաշվիլին վստահ է, որ Գերագույն ռադան բավարար քվե կտա իրեն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի գերագույն ռադայում բավարար քվեներ կստանա՝ իրեն Ուկրաինայի փոխվարչապետ նշանակելու համար։

«Կարծում եմ՝ ձայներ կհավաքվեն։ Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված։ պարզապես «Ժողովրդի ծառա» խմբակցությունը չէր մոբիլիզացվել, կարծես « նավից՝ պարահանդես»՝ անակնկալ էր արվել այդ առաջադրումը, և մարդիկ շփոթված էին»,- ասել է նա «Украина 24» հեռուստատեսության եթերում։

Սաակաշվիլին նշել է, որ հետաքրքիր հանդիպում է ունեցել «Ժողովրդի ծառա» խմբակցության հետ։

«2019 թ․ խորհրդարանական ընտրություններում երբ ես տեսա, որ իմ «Նոր ուժերի դաշինք» կուսակցությունը 2-3 % է խլում «Ժողովրդի ծառայից», բայց այդպես էլ չի անցնում խորհրդարան, ես մեր ընտրողներին՝ հազարավոր ուկրաինացիների  կոչ արեցի քվեարկել «Ժողովրդի ծառայի» օգտին, որպեսզի նրան չզրկեմ մեծամասնություն ունենալուց։ Ես կարծես թե իմ համեստ ներդրումն ունեցա դրանում»,- ասել է Սաակաշվիլին։

Փոխանցում է  Interfax-ը։