27.04.2020 15:04

Կորոնավիրուսով վարակվածների թվով Ռուսաստանն առաջ է անցել Չինաստանից

Կորոնավիրուսով վարակվածների թվով Ռուսաստանն առաջ է անցել Չինաստանից

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6 198-ով և այժմ կազմում է 87 147 մարդ՝ երկրի բոլոր շրջաններում։

Այդպիսով, Ռուսաստանը վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից, որտեղ այս պահի դրությամբ արձանագրված է 84,5 հազար վարակակիր։

Օրվա ընթացքում մահացել է 50 հիվանդ, առողջացածների թիվը 579 է։ Ընդհանուր հաշվով՝ Ռուսաստանում մահացել է 794 հիվանդ։

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր վարակվածներից 2 693-ը (43,4%) ախտանշաններ չեն ունեցել։

Փոխանցում է tass.ru-ն։