27.04.2020 15:39

Պրահայի քաղաքապետը անհատական պաշտպանության տակ է

Պրահայի քաղաքապետը անհատական պաշտպանության տակ է

Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրժիբը հաստատել է, որ ոստիկանությունն իրեն պահպանության տակ է առել՝ Չեխիայի մայրաքաղաքում խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը հանելուց հետո ծագած անվտանգության սպառնալիքի կապակցությամբ։

Նա հավելել է, որ չի կարող ասել՝ արդյո՞ք դա կապ ունի իր նկատմամբ նախապատրաստվող մահափորձի հետ։ Քաղաքապետը նաև չի մեկնաբանել այն լուրը, թե մահափորձի հետ առնչություն ունեն «դիվանագիտական անձնագրով ռւսաստանցի քաղաքացին» կամ ՌԴ հատուկ ծառայությունները, ինչի մասին ավելի վաղ լուրեր են հայտնվել զանգվածային լրատվամիջոցներում։

Ապրիլի 3-ին Պրահա-6 շրջանում ապամոնտաժվել է խորհրդային մարշալ Կոնևի հուշարձանը, որն այնտեղ տեղադրվել էր 1980 թ․ մայիսի 9-ին, ի հիշատակ 1945 թ․ քաղաքի ազատագրման գերմանական զորքերից։ Սեպտեմբերին շրջանի իշխանությունները որոշում էին կայացրել հանել այդ հուշարձանը և նրա փոխարեն այնտեղ տեղադրել Պրահան ազատագրողների մեկ այլ հուշարձան։

Չեխական Respekt շաբաթաթերթը տեղեկացրել էր, որ երեք շաբաթ առաջ Ռուսաստանից Վացլավ Հավելի անվան օդանավակայան է ժամանել  մի տղամարդ, որը դիվանագիտական անձնագիր է ունեցել։ Նրան դիմավորել է ռուսաստանյան դիվանագիտական առաքելության ավտոմեքենան և տարել դեսպանատուն։ Ուղևորի պայուսակում, հնարավոր է, եղել է  գերչակ (ռիցին) մահաբեր թույն։

Փոխանցում է unterfax-ը։