27.04.2020 16:00

Թրամփը քննադատել է The New York Times-ի հրապարակումը

Թրամփը քննադատել է The New York Times-ի հրապարակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության տարափ է թափել The New York Times-ի վրա՝ աշխատավայրում իր սովորությունների վերաբերյալ հրապարակման առիթով։ Twitter-ում նա գրել է․

 «Ես աշխատում եմ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, ամիսներով չեմ հեռանում Սպիտակ տնից, որպեսզի առևտրային պայմանագրեր պատրաստեմ և վերականգնեմ զինված ուժերը։ Հիմա The New York Times-ում կեղծ լուրեր եմ կարդում իմ աշխատանքային ժամանակացույցի և ուտելիքի հարցում իմ նախասիրությունների մասին, որ գրել է երրորդ կարգի մի թղթակից, որը ոչինչ չգիտի իմ մասին։

Նրանք, ովքեր ինձ գիտեն, կասեն, որ ես պատմության ընթացքում ամենաաշխատասեր նախագահն եմ։ Ես այն աշխատավոր մարդն եմ, որը երեքուկես տարի նախագահի պատոնում, հնարավոր է՝ շատ ավելին է արել, քան մյուս բոլոր նախագահները, իսկ ստախոս ԶԼՄ-ները դա ատում են»,- գրել է ԱՄՆ նախագահը։

The New York Times-ի հրապարակման մեջ ասվում է, որ Թրամփը ժամանակի մեծ մասն ավելի շատ անցկացնում է ննջասենյակում, որտեղ թերթերից ինչ-որ բաներ է կարդում ու հեռուստացույց է նայում, քան իր աշխատասենյակում։

Փոխանցում է tass.ru-ն։