27.04.2020 20:38

Պաշտպանական աննախադեպ ծախսեր

Պաշտպանական աննախադեպ ծախսեր

Աշխարհն անցյալ տարի շարունակել է ավելացնել ռազմական ծախսերը՝ դրանք հասցնելով 2008 թ․ ֆինանսական ճգնաժամի ց ի վեր ամենաբարձր մակարդակի։

Համաշխարհային ռազմական ծախսերը կազմել են 1,9 տրիլիոն դոլար, հաշվել է Խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմյան միջազգային ինտիտուտը (SIPRI)։

Կորոնավիրուսի բռնկումը, ինչպես ասում են զեկույցի հեղինակները, կարող է կոտրել այդ միտումը։

«Պաշտպանական ծախսերը հասել են չտեսնված չափերի՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր»,- մամուլին հայտնել է զեկույցի հեղինակներից մեկը։

Ամենաշատը պաշտպանության վրա ծախսում է ԱՄՆ-ը՝ 732 մլրդ դոլար (զենքի վրա համաշխարհային ծախսերի 38 %-ը)։ Երկրորդ տեղում Չինաստանն է, որի ռազմական բյուջեն կազմել է 261 մլրդ դոլար։ ԱՄՆ-ին և Չինաստանին հաջորդում է Հնդկաստանը՝ 71,1 մլրդով։

Ռուսաստանը չորրորդ տեղում է՝ 65,1 մլրդ դոլարով։ Հնգյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան՝ 61,9 մլրդով։

Արևմտյան Եվրոպայում ռազմական ծախսերի ամենանշանակալի աճ է ցույց տվել Գերմանիան՝ անցած տարում իր պաշտպանական բյուջեն մեծացնելով 10 %-ով։

Սակայն, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, կորոնավիրուսի համավարակը սրբագրումներ կմտցնի պաշտպանական բյուջեներում։ Շատ երկրներ կվերանայեն այդ բյուջեն եկող տարվա համար ու, հավանաբար, ավելի շատ կծախսեն առողջապահության և կրթության վրա, քան պաշտպանության։

Փոխանցում է BBC-ն։