28.04.2020 13:24

Պենտագոնը ՉԹՕ է ցուցադրել

Պենտագոնը ՉԹՕ է ցուցադրել

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը երկուշաբթի օրը պաշտոնապես հրապարակել է ԱՄՆ ՌԾՆ օդաչուների նկարահանած տեսագրությունների կադրերը, որոնցում ինչ-որ «չճանաչված թռչող օբյեկտներ» են պատկերված։

Նկարահանումները կատարվել են 2004 և 2015 թվականներին։ Առաջին դեպքում Խաղաղ օվկիանոսի շրջաններից մեկում մարզական թռիչք կատարող երկու օդաչուների հանձնարարվել էր ստուգել չճանաչված օդանավի մասին տեղեկությունը, որին մի քանի շաբաթ հետևում էր ԱՄՆ ՌԾՆ ռազմանավերից մեկը։ Նշված կետում օդաչուները հայտնաբերել էին մոտավորապես 15 մետրանոց  «երկարավուն օբյեկտ», որը 20 մետր բարձրությամբ կախված էր ջրի վրա։ Երբ օդանավը մոտեցել է, օբյեկտն սկսել է բարձրություն հավաքել և սրընթաց կերպով անհետացել է։ «Ես երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկն այդպես արագություն հավաքի»,- հետագայում նշել է օդաչուներից մեկը։

2015 թ․ տեսագրությունների կադրերը հրապարակվել են ամերիկյան ԶԼՄ-ներում, բայց Պենտագոնը մինչև հիմա ոչ մի կերպ չի մեկնաբանել դրանք։

Երկուշաբթի ամերիկյան գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է, որ նկարահանումները «իսկական են», սակայն Պենտագոնում, նախկինի պես, օդաչուների հայտնաբերած օբյեկտները համարում են «չճանաչված» և չեն շտապում դրանք ճանաչել որպես ՉԹՕ։

Փոխանցում է BBC-ն։