28.04.2020 14:00

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 6 411 նոր դեպք

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 6 411 նոր դեպք

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 6 411 նոր դեպք, հաղորդել է օպերատիվ շտաբը։

Վարակման նոր դեպքերն արձանագրվել են երկրի 83 շրջաններում։

Covid-19-ով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Ռուսաստանում հասել է 93 558-ի, մահվան դեպքերը 867-ն են, առողջացած պացիենտները՝ 8 456։

Փոխանցում է gazeta.ru-ն։