28.04.2020 14:23

Փոմփեոն աջակցություն է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

Փոմփեոն  աջակցություն է հայտնել  Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ և իր աջակցությունն է հայտնել նրան, փոխանցում է РИА Нововсти-ն՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը։

Ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, Փոմփեոն հաստատել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Գուայդոյի և Վենեսուելայի ազգային ժողովի ջանքերը՝ երկրում ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան պետքարտուղարը և Գուայդոն քննարկել են Վենեսուելայում կարգը վերականգնելու ծրագիրը, որն ավելի վաղ առաջարկել է ԱՄՆ-ը, և որը նախատեսում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռացում պաշտոնից, ժամանակավոր կառավարության ստեղծում և ընտրությունների անցկացում։

Փոխանցում է gazeta.ru-ն։