28.04.2020 15:33

Մակրոնը և Թրամփը ՄԱԿ-ի ԱԽ են հրավիրում

Մակրոնը և Թրամփը ՄԱԿ-ի ԱԽ են հրավիրում

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Մեծ Բրիտանիա) խորհրդակցություն հրավիրել կորոնավիրուսի համավարակը քննարկելու նպատակով։

Ապրիլի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բոլոր մշտական անդամները պաշտպանում են այդ գաղափարը, և այժմ որոշվում է նիստի անցկացման ամսաթիվը։

ՄԱԿ-ի ԱԽ-ն համավարակին նվիրված առաջին նիստն անցկացրել է ապրիլի 10-ին, ոչ մշտական անդամների նախաձեռնությամբ։

Փոխանցում է gazeta.ru-ն։