28.04.2020 17:22

Աբե․ «Իրավիճակն այժմ գուցե ավելի բարդ է, քան Մեծ դեպրեսիայի ժամանակ էր»

Աբե․ «Իրավիճակն այժմ գուցե ավելի բարդ է, քան Մեծ դեպրեսիայի ժամանակ էր»

Ամբողջ աշխարհում մարդիկ ճգնաժամային վիճակում են կորոնավիրուսի համավարակի պատճառով, և հոգեբանական առումով այս ճգնաժամը շատ ավելի ծանր է, քան ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի ժամանակ։

Այսպիսի կարծիք է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝խորհրդրանական ճեպազրույցում։

«Ինչ-որ իմաստով, հոգեբանորեն՝  այժմ իրավիճակն ավելի բարդ է, քան Մեծ դեպրեսիայի ժամանակ էր»,- ասել է վարչապետը։

1929 թ․ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Նյու Յորքի ֆոնդային բորսայի փլուզումը, որը հետագայում ստացավ «սև երեքշաբթի» անունը։ Այն դարձավ համաշխարհային պատմության ընթացքում խոշորագույն ֆինասական ճգնաժամը։ Նյու Յորքի ֆինասական բորսայի փլուզումը, ըստ  էության, կոլապսի մատնեց ԱՄՆ-ի բանկային համակարգը։ Արդյունքում՝ 1930 թ․ հունվարից մինչև 1933-ի մարտը սնանկացավ բանկերի մեկ երրորդը (5200-ից ավելի)։

Փոխանցում է tass.ru-ն։