28.04.2020 19:20

Հարավային Կորեայում կարծում են, որ Կիմ Չեն Ինը հանրության չի ներկայանում կորոնավիրուսի պատճառով

Հարավային Կորեայում կարծում են, որ Կիմ Չեն Ինը հանրության չի ներկայանում կորոնավիրուսի պատճառով

Վերջին շրջանում հանրությանը ԿԺԴՀ առաջնորդի չներկայանալու պատճատը կարող է լինել ոչ թե նրա հիվանդությունը, այլ կորոնավիրուսի հետ կապված նախազգուշական միջոցառումները։

Այդ մասին երեքշաբթի խորհրդարանում հայտարարել է Կորեայի Հանրապետության միավորման նախարար Կիմ Յոն Չհոլը։

«Իսկապես, իշխանության գալուց ի վեր՝ Կիմ Չեն Ինը երբեք չի բաց թողել առաջին նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան տարեդարձի տոնակատարությունները։ Սակայն շատ միջոցառումներ, այդ թվում՝ բանկետը, չեղարկվել են ՝ կապված կորոնավիրուսի սպառնալիքի հետ»,- ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ եղել է առնվազն երկու շրջան, երբ ԿԺԴՀ առաջնորդը 20 և ավելի օրով անհետացել է օտարերկրյա դիտորդների տեսադաշտից։ «Չեմ կարծում, թե ներկա իրավիճակը ինչ-որ բանով անսովոր է, եթե հաշվի առնենք վարակի տարածումն աշխարհում»,- հավելել է Կիմ Յոն Չհոլը։

Փոխանցում է tass.ru-Ն։