29.04.2020 09:00

Կարլսենը հաղթեց «արմագեդոնում», Ֆիրուջան՝ 4 պարտիայում

Կարլսենը հաղթեց «արմագեդոնում», Ֆիրուջան՝ 4 պարտիայում

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում մեկնարկեց 6-րդ տուրը։

Առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։ Արագ խաղի չորս պարտիայում գրանցվեց ոչ ոքի՝ 2։2 (երկուական հաղթանակ եւ ոչ ոքի)։ «Արմագեդոն» բլից պարտիայում սպիտակներով հաղթեց Կարլսենը, որը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Օրվա մյուս դիմակայությունում 16-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջան 2,5։1,5 հաշվով առավելության հասավ հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ։