29.04.2020 13:27

Covid-19․ Նոր թիրախը երեխանե՞րն են

Covid-19․ Նոր թիրախը երեխանե՞րն են

Բրիտանիայի առողջապահության համակարգի ղեկավարությանը հայտնի է դարձել, որ հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժիններում սկսել են երեխաներ հայտնվել, որոնք բորբոքային ախտանշաններ ունեն։ Դա կարող է կապված լինել կորոնավիրոսով վարակվելու հետ, բայց կարող է նաև այլ վարակ լինել, որի առաջացման պատճառը չի պարզվել։

Հիվանդանոցներում աշխատող մանկաբույժներն ասում են, որ հիվանդությունն արտահայտվում է բարձր ջերմությամբ, ցածր ճնշումով և դժվարացած շնչառությամբ։ Անալիզներից հետո Covid-19-ը հաստատվել է միայն մի քանի փոքրիկների մոտ։

Մանկաբուժության և մանկան առողջության թագավորական քոլեջի նախագահ Ռասել Վայները հորդորում է խուճապի չմատնվել․ «Նախ, պետք է նկատել, որ Covid-19-ով երեխաները շատ հազվադեպ են հիվանդանում։ Դա ընդհանուր պատկերն է աշխարհի բոլոր երկրներում։ Եվ երկրորդը, այո, երեխաների մոտ եզակի դեպքերում է հիվանդությունը ծանր ընթացք ունենում»,- նշել է նա։

Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգը տեղեկացնում է, որ այժմ հայտնի է առնվազն 20 նման դեպք։

Փոխանցում է euronews-ը։