29.04.2020 12:28

Իսպանիան աստիճանաբար բացվում է

Իսպանիան աստիճանաբար բացվում է

Իսպանիայի կառավարությունը հրապարակել է կարանտինի աստիճանական մեղմացման ծրագիրը։

Յուրաքանչյուր տարածաշրջանի իշխանություն ինքնուրույն կորոշի՝ երբ և որքանով մեղմացնել մեկուսացման ռեժիմը։

Առաջինը կլինեն իսպանական չորս կղզիները, որոնք կարող են արգելող միջոցառումների մեղմացումն սկսել մայիսի 4-ին։ Մեկ շաբաթ անց նրանց կարող են հետևել այլ շրջաններ։

Ըստ պլանի՝ երկրում կարանտինը կարող է հանվել հունիսի վերջին, և ինչպես ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը՝ կյանքը «նորովի կկարգավորվի»։

Covid-19-ից Իսպանիայում մահացել է մոտավորապես 24 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։