29.04.2020 14:01

Մայք Փենս․ Դիմակ չեմ կրել, որ հեշտ շփվեմ բժիշկների ու հիվանդների հետ

Մայք Փենս․ Դիմակ չեմ կրել, որ հեշտ շփվեմ բժիշկների ու հիվանդների հետ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է ԱՄՆ-ի խոշորագույն բժշկական կենտրոններից մեկը՝ Մայո կլինիկան Մինեսոթա նահանգում։ Նա առանց բժշկական դիմակի է եղել, թեև հիվանդանոցի կանոնների համաձայն՝ այցելուները պարտադիր պետք է դիմակ կրեն։

Դատելով լուսանկարներից՝ առանց դիմակի է եղել միայն Փենսը։ Հիվանդանոցը Twitter-ում նախ հրապարակել, ապա հեռացրել է այն հաղորդագրությունը, թե փոխնախագահին նախազգուշացրել են, որ շենք մտնելիս անհրաժեշտ է դիմակ կրել։

Մայք Փենսը գլխավորում է Սպիտակ տան՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աշխատանքային խումբը։

Փենսն ինքը ասել է, որ դիմակ չի կրել, որպեսզի կարողանա ավելի հեշտ շփվել բժիշկների ու հիվանդների հետ։

Փոխանցում է BBC-ն։