29.04.2020 14:29

Կորոնավիրուսից ավելի շատ ամերիկացի է մահացել, քան Վիետնամի պատերազմում

Կորոնավիրուսից ավելի շատ ամերիկացի է մահացել, քան Վիետնամի պատերազմում

Covid-19-ից մահացած ամերիկացիների թիվն անցել է Վիետնամի պատերազմում զոհվածների թվից։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է գրեթե 60 հազար մարդ։ Վիետնամում պատերազմի 20 տարիների ընթացքում ԱՄՆ բանակում զոհվել, գերության մեջ մահացել կամ անհետ կորել է մոտավորապես 58 հազար մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնից, դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է։

Չնայած համաճարակը դեռ մոլեգնում է, ԱՄՆ-ի 40 նահանգներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել իշխանությունների սահմանած կարանտինի դեմ։ Ցուցարարների կարծիքով՝ արգելող միջոցառումներ սահմանելով՝ իշխանությունները ոտնձգություն են կատարում մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ։

Ապրիլի վերջին, պաշտոնական տվյալներով, աշխատանքը կորցրել և նպաստի համար դիմել է 26 միլիոն ամերիկացի։

Փոխանցում է  BBC-ն։