29.04.2020 15:10

Բայդենին բռնաբարության մեղադրանք են ներկայացրել

Բայդենին բռնաբարության մեղադրանք են ներկայացրել

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նախկին աշխատակցուհի Թարա Ռիդը բռնաբարության մեղադրանք է ներկայացրել նրան ։ Այդ մասին տեղեկացնում է Fox News-ը։

Նա այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ԱՄՆ-ի առաջիկա նախագահական  ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Բայդենին։

Ռիդը նշել է, որ 2016 թ․ ընտրություններում քվեարկել է Քլինթոնի օգտին, նաև միշտ պաշտպանել է դեմոկրատներին։ Նա Քլինթոնի հայտարարությունն անվանել է «աջակցություն սեռական գիշատչին»։

«Հիլարի Քլինթոնը նախկինում էլ է ազդեցիկ տղամարդկանց թույլ տվել թաքցնել իրենց սեռական գիշատիչ վարքը»,- ընդգծել է նա։

Փոխանցում է gazeta.ru-ն։