29.04.2020 15:32

Բորիս Ջոնսոնը հայր է դարձել

Բորիս Ջոնսոնը հայր է դարձել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա ընկերուհի Քերի Սիմոնդսը հաղորդել են իրենց որդու ծննդյան մասին, փոխանցում է Sky News-ը:

Այսպես, ապրիլի 29-ի առավոտյան  Լոնդոնի հիվանդանոցում Սիմոնդսը ծննդաբերել է։ Երեխայի անունը չի հաղորդվում։

Ինչպես տեղեկացրել է մամուլի քարտուղարը, նորածինն ու նրա մայրը իրենց լավ են զգում։

Ջոնսոնը և Սիմոնդսը 2020 թ․ փետրվարի սկզբին էին հայտարարել, որ երեխա են սպասում։ Դրանից հետո նրանք հաղորդել էին իրենց նշանադրության մասին։

Փոխանցում է gazeta.ru-ն։