29.04.2020 17:13

ԵՄ երկրների ծրագրերը կարանտինից դուրս գալու վերաբերյալ

ԵՄ երկրների ծրագրերը կարանտինից դուրս գալու վերաբերյալ

Ֆրանսիայի ազգային ժողովը հավանություն է տվել կարանտինից դուրս գալու վերաբերյալ կառավարության ծրագրին։

Այն ներկայացրել է վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Ծրագիրը նախատեսում է սահմանափակող միջոցառումների մեծ մասի չեղարկում մայիսի 11-ից, մնացած մասը՝ հունիսի սկզբին։

Կարանտինից դուրս գալու հակառակորդների կարծիքով՝ երկիրն առայժմ  դրան պատրաստ չէ։

Սահմանափակող միջոցառումների փուլ առ փուլ մեղմացման ծրագիր է պատրաստել նաև Մադրիդը։ Այն նախատեսված է առնվազն մինչև հունիսի վերջը։ Վարչապետ Պեդրո Սանչեսի ասելով՝ երկիրն արդեն անցել է համաճարակի պիկը և անկման է գնում։Առաջին փուլում մայիսի 4-ից կթույլատրվի բացել ռեստորանները՝ պայմանով, որ ուտելիքը դուրս տարվի։ Հետո կբացվեն ոչ մեծ խանութները, հյուրանոցները, ինչպես նաև բացօթյա բարերն ու սրճարանները։

Բնականոն կյանքի անցնելու հիմնական փուլերն է ներկայացրել նաև Հունաստանի կառավարությունը։ Հունիսի 1-ից Աթենքում նախատեսվում է բացել սրճարանները, ռեստորաններն ու որոշ հյուրանոցներ։ Եկեղեցական արարողություններին մասնակցելու թույլտվություն կտրվի մայիսի 17-ից։

Պորտուգալիան մտադիր է արտակարգ դրությունը հանել մայիսի 2-ին։ Բայց իշխանությունները նախազգուշացրել են, որ դա չի նշանակում համաճարակի ավարտ, և անվտանգության միջոցառումների պահպանումը, առաջվա պես, անհրաժեշտ է։

Փոխանցում է euronews-ը։