30.04.2020 12:39

Ունենք հաստատված 134 նոր դեպք

Ունենք հաստատված 134 նոր դեպք

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 2066 է:

Ապաքինվել է 29 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը` 929:

Այս պահին բուժվում է 1103 մարդ:

Մինչ այժմ  իրականացվել է 21 հազար 125 թեսթավորում:

Մահացել են 2 քաղաքացիներ` 69 եւ 47 տարեկան. վերջինը ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահացածների ընդհանուր թիվը 32 է: