30.04.2020 15:19

Չինաստանը պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Չինաստանը պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններն այդ երկրի ներքին գործն են, և Չինաստանը ոչ մի շահագրգռություն չունի միջամտելու այդ գործընթացին։

Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հեն Շուանը։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե, իր կարծիքով, Չինաստանի իշխանություններն իր պարտությունն են ցանկանում առաջիկա ընտրություններում։

Թրամփը նաև նշել էր, որ Չինաստանը շահագրգռված է Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենի հաղթանակով, որը, իբր, առևտրի և մի շարք այլ հարցերում կարող է մեղմացնել Միացյալ Նահանգների ճնշումը Չինաստանի նկատմամբ։

Փոխանցում է tass.ru-ն։