30.04.2020 17:23

«Թրամփի թութակները»

«Թրամփի թութակները»

Արևմուտքի երկրների տեղեկատվական պատերազմը Չինաստանի դեմ շարունակվում է։

Չնայած Չինաստանից տնտեսական բավական ծանրակշիռ կախվածությանը՝ Պեկինի քննադատությանը միացել է նաև Ավստրալիան։

Կանբեռան, հետևելով Վաշինգտոնի օրինակին, պահանջում է հետաքննել կորոնավիրուսի ծահման հանգամանքները։ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ դա միանգամայն խելամիտ է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում։

Ընդ որում՝ կորոնավիրուսի տարածման պատասխանատվությունը նա բարդել է ոչ միայն Չինաստանի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրա, և հետևելով Թրամփի օրինակին՝ կոչ է արել վերաձևել այդ կազմակերպությունը։

Եվրոպան, իր հերթին, ՉԺՀ-ին կասկածում է «արևմտյան դեմոկրատիաները»  խարխլող քարոզչական արշավ սկսելու մեջ։ Ընդ որում, շատ վերլուծաբաններ համոզված են, որ նման հարձակումներով Արևմուտքը փորձում է ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից։

Պեկինն այդ հարձակումները սվիններով է ընդունում։ Ավստրալիայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է այդ երկրի իշխանություններին՝ ԱՄՆ հայտարարությունները պատճենելու համար, և նրանց անվանել է «Դոնալդ Թրամփի թութակներ»։

Փոխանցում է gazeta.ru-ն։