01.05.2020 10:00

Ժոան Լապորտայի 3 քայլերը՝ «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում հաղթելուց հետո

Ժոան Լապորտայի 3 քայլերը՝ «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում հաղթելուց հետո

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խոսել է իր ծրագրերի մասին՝ ակումբի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո:

«Եթե ես ստանձնեմ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը, իմ առաջին քայլը կլինի Մեսիի հետ նոր պայմանագրի կնքումը: Նա ակումբի խորհրդանիշն է և պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում»:

Վստահ եմ, որ կարող եմ «Բարսելոնա» վերադարձնել նաև Նեյմարին: Ակումբում նրա հետ ազնիվ չեն եղել:

Ինչ վերաբերում է Չավիին, ապա տրամաբանական է, որ նա պետք է ստանձնի ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը»,- Լապորտայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» 38-րդ նախագահն է: Կատալոնացի քաղաքական գործիչն ակումբը ղեկավարել է 2003-2008 թվականներին:

Ժոան Լապորտան իր թեկնածությունն առաջադրել էր նաև 2015 թվականին տեղի ունեցած ընտրություններում, սակայն ստացած ձայների քանակով պարտվեց կատալոնական ակումբի գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին:

«Բարսելոնայի» նախագահի ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 30-ին: