01.05.2020 11:30

Գրավինա. Մրցաշրջանը չեղարկելու դեպքում իտալական ֆուտբոլը կմահանա

Գրավինա. Մրցաշրջանը չեղարկելու դեպքում իտալական ֆուտբոլը կմահանա

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հերթական անգամ դեմ է արտահայտվել երկրում ֆուտբոլային մրցաշրջանը վաղաժամ ավարտելու գաղափարին:

«Քանի դեռ ես զբաղեցնում եմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ես չեմ ստորագրի մրցաշրջանն ավարտելու որոշումը:

Եթե մրցաշրջանը չվերսկսվի, մենք կունենանք 700-800 միլիոն եվրոյի կորուստ և մենք ականատեսը կլինենք իտալական ֆուտբոլի մահվանը»,- Գրավինայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ավելի վաղ Իտալիայի սպորտի նախարարը չէր բացառել, որ Իտալիան կհետևի Ֆրանսիայի օրինակին և չի վերսկսի մրցաշրջանը: