01.05.2020 12:30

Պորտուգալիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի վերջին

Պորտուգալիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի վերջին

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնությունը նախատեսվում է վերսկսել մայիսի վերջին, տեղեկացնում է Jornal de Noticias-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պորտուգալիայի իշխանությունները կողմ են արտահայտվել մրցաշրջանը վերսկսելու երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին, ինչի մասին երկրի վարչապետ Անտոնիու Կոշտան կհայտարարի ապրիլի 30-ին:  

Պորտուգալական ակումբները մարզումների կվերադառնան մայիսի 4-ից, իսկ առաջնության հաջորդ տուրի հանդիպումները կանցկացվեն մայիսի վերջին:

Հիշեցնենք, որ ինչպես Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, Պորտուգալիայում ևս ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցվել էր մարտի սկզբին կորոնավիրուսի պատճառով: