01.05.2020 13:00

Պրեմիեր լիգան ակումբներին կառաջարկի մրցաշրջանը վերսկսել հունիսի 8-ին

Պրեմիեր լիգան ակումբներին կառաջարկի մրցաշրջանը վերսկսել հունիսի 8-ին

Անգլիական ֆուտբոլային Պրեմիեր լիգան ակումբներին կառաջարկի կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված առաջնությունը վերսկսել հունիսի 8-ին, հաղորդում է The Telegraph-ը։ Նախատեսվում է մարզումները վերսկսել մայիսի 18-ին։

Շաբաթական երկու անգամ ակումբների բոլոր ներկայացուցիչները կհանձնեն կորոնավիրուսի թեստեր, որոնց համար կվճարի Պրեմյեր լիգան։

Անգլիայի առաջնությունում անցկացվել է 29 տուր, չորս թիմ մեկական խաղ քիչ է անցկացրել։ Առաջատար «Լիվերպուլը» երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունի 25 միավորի առավելություն։