01.05.2020 13:30

Բունդեսլիգայի վերսկսումը հարցականի տակ է կորոնավիրուսի նոր ալիքի պատճառով

Բունդեսլիգայի վերսկսումը հարցականի տակ է կորոնավիրուսի նոր ալիքի պատճառով

Ֆուտբոլի Բունդեսլիգայի մրցաշրջանի վերսկսումը մայիսի 9-ին կասկածի տակ է, քանի որ Գերմանիայում կարանտինի որոշ սահմանափակումների վերացումից հետո գրանցվել է կորոնավիրուսի նոր ալիք, հաղորդում է Bild-ը։

Նախորդ մեկ օրում Գերմանիայում գրանցվել է 1018 նոր դեպք, 24 ժամում մահացել է 140 վարակված։ Մահերի թիվը հասել է 5750-ի։

Գերմանիայի առաջնության վերսկսումը կախված կլինի միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշումից։

Ավելի վաղ Գերմանիայի առողջապահության նախարար Իենս Շպանը հայտարարել էր, որ արդեն մայիսի 9-ին հնարավոր է վերսկսել ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջնությունը դադարեցված է մարտի 16-ից։ Գերմանիայի ֆուտբոլային լիգան որոշել էր հանդիպումներ չանցկացնել մինչեւ ապրիլի 30-ը։