02.05.2020 09:01

ՄՕԿ-ը հակադոպինգային կազմակերպություններին կոչ է արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել

ՄՕԿ-ը հակադոպինգային կազմակերպություններին կոչ է արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել

Միջազգային օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովը հակադոպինգային կազմակերպություններին կոչ է արել խիստ միջոցներ ձեռնարկել «մաքուր» մարզիկներին պաշտպանելու համար, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Մենք մեծ առաջընթաց ենք նկատում դոպինգ ընդունած մարզիկներին հայտնաբերելու և որակազրկելու նպատակով կատարվող աշխատանքում, սակայն կարծում ենք, որ այդ աշխատանքներից չպետք է տուժեն այն մարզիկները, որոնք պահպանել են բոլոր կանոնները և չեն օգտվել արգելված դեղամիջոցներից:

Կոչ ենք անում բոլոր հակադոպինգային կազմակերպություններին ամենախիստ միջոցները ձեռնարկել դոպինգ ընդունած մարզիկներին հայտնաբերելու և սպորտը մաքրելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) ավարտել է Ռուսաստանը ներկայացնող 298 մարզիկների նկատմամբ հարուցված գործի քննությունը: