02.05.2020 10:32

«Չելսին» ֆուտբոլիստներից պահանջել է 3 օրվա ընթացքում վերադառնալ Լոնդոն

«Չելսին» ֆուտբոլիստներից պահանջել է 3 օրվա ընթացքում վերադառնալ Լոնդոն

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներից պահանջել է մինչև մայիսի 3-ը վերադառնալ Լոնդոն, հայտնում է ESPN-ը:

Չնայած Մեծ Բրիտանիայի կառավարությունն անգլիական թիմերին դեռ չի թույլատրել վերսկսել մարզումները, «Չելսիում» վստահ են, որ արդեն հաջորդ շաբաթվանից թիմերին թույլատրվելու է փոքր խմբերով մարզումներ անցկացնել: 

«Չելսիի» այն ֆուտբոլիստները, որոնք կարանտինի ընթացքում լքել են Անգլիան, վերադառնալուց հետո 14 օր կգտնվեն ինքնամեկուսացման մեջ:

Հիշեցնենք, որ ինչպես Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Անգլիայում ևս ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցվել է: