02.05.2020 11:00

Ագուերո․ Ֆուտբոլիստները վախենում են վերադառնալ

Ագուերո․ Ֆուտբոլիստները վախենում են վերադառնալ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն դեմ է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը։

«Ֆուտբոլիստները վախենում են վերադառնալ։ Պետք չէ մոռանալ, որ շատերը ընտանիք ունեն՝ կին, երեխաներ։ Ես նույնպես վախենում եմ։ Ընկերուհուս հետ նստած եմ տանը եւ չեմ պատրաստվում այլ մարդկանց հետ շփում ունենալ։ Ընկերուհիս միակն է, որին կարող եմ վարակել, եթե ես վարակված լինեի։

Ասում են շատ են մարդիկ, որոնք չունեն ախտանիշ, բայց կարող են վարակել ուրիշների։ Այդ պատճառով եմ մնացել տանը։ Երկու շաբաթ առաջ մեզ ասում էին, որ մարզումները կվերսկսվեն մայիսի 4-ին։ Հիմա կլինի նոր հանդիպում»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնությունը դադարեցված է մարտի 13-ից։ Սպասվում է, որ մրցաշրջանը կվերսկսվի հունիսին կամ հուլիսին։