02.05.2020 11:36

France Football․ Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականը

France Football․ Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականը

France Football-ը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով անավարտ մնացած ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականը։

Չեմպիոն ճանաչված ՊՍԺ-ն ներկայացված է հինգ ֆուտբոլիստներով։ 

Պրեդրագ Ռայկովիչ («Ռեյմս»), Ամարի Տրաորե («Ռեն»), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Յունիս Աբդելհամիդ («Ռեյմս»), Կրիստ-Էմանուել Մաուասա («Ռեն»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Էդուարդո Կամավինգա («Ռեն»), Անխել Դի Մարիա, Նեյմար, Կիլիան Մբապե (բոլորը՝ ՊՍԺ), Վիսամ Բեն-Եդեր («Մոնակո»)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրերը ստացել են ՊՍԺ-ն ու «Մարսելը», որակավորման փուլինը՝ «Ռենը»։ Եվրոպայի լիգայում կխաղան «Լիլն» ու «Ռեյմսը»։