02.05.2020 12:30

«Ռոմայի» եկամուտը 2019-ի երկրորդ կիսամյակում կրճատվել է

«Ռոմայի» եկամուտը 2019-ի երկրորդ կիսամյակում կրճատվել է

Իտալական «Ռոման» հրապարակել է ֆինանսական հաշվետվությունը, որը ներառում է 2019թ․ հունիսի 30 - դեկտեմբերի 31-ի ժամանակահատվածը։

2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ հռոմեական ակումբի եկամուտը կրճատվել է 40 միլիոն եվրոյով։ Բյուջեի ծախսային մասը կազմել է 123 միլիոն եվրո։ Նախորդ տարվա երկրորդ կիսամյակում ծախսերը կազմել էին 136 միիլիոն եվրո։ 

Եկամուտների կրճատման մեջ դեր է ունեցել Իտալիայում ընդունված օրենքը, որով արգելվում է ազարտային խաղերի ցուցադրական գովազդը։ Այդ օրենսդրական փոփոխության պատճառով «Ռոման» խզել է պայմանագիրը Betway բուքմեյքերական ընկերության հետ։

Ֆինանսական հաշվետվությունում նաեւ նշվում է, որ ակումբը շարունակում է բանակցել ամերիկացի գործարար Դեն Ֆրիդկինի The Friedkin Group-ի հետ սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջընթաց դեռ չկա։